Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
18.03.2014 | 00:09

Վա՜յ Տիրոջ օրը ցանկացողին. ձեր ինչի՞ն է պետք Տիրոջ օրը, այն խավար է և ոչ թե լույս։ Որպես թե մի մարդ փախչի առյուծից, մի արջ պատահի նրան, նա տուն փախչի, ձեռքը պատին հենի, և օձը խայթի նրան։ Չէ՞ որ խավար է Տիրոջ օրը և ոչ լուսավոր, աղջամղջային է, և լույսի ճաճանչ չկա նրա մեջ։ «Ատեցի, մերժեցի ձեր տոները և ձեր տարեկան հավաքների հոտը չեմ շնչի, և եթե ձեր ողջակեզներն ու զոհերը մատուցեք, չեմ ընդունի դրանք և չեմ նայի ձեր փրկության նշաններին»։

Ամոս 5.18-22

Դիտվել է՝ 1313

Մեկնաբանություններ